Բաժիններ՝

Երկրաշարժ Նեապոլի մոտակայքում. այն ամենաուժեղն է եղել վերջին ավելի քան 40 տարվա ընթացքում

Էպիկենտրոնը եղել է Ֆլեգրեյան դաշտերի շրջանում։ 4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների և գնացքների ու մետրոյի աշխատանքի խափանումների, գրում է իտալական Il Mattino թերթը:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Նեապոլում։ Շենքերը վնասվել են, իսկ թաղամասերից մեկում հսկայական քարերը գլորվել են լեռնալանջից և ջարդել մեքենաները։ Իտալիայի իշխանություններն արտակարգ խորհրդակցություն են հրավիրել՝ իրավիճակը գնահատելու համար։ Մասնագետները ստուգում ենշենքերի հնարավոր վնասները, քանի որ որոշ շրջաններում պահպանվում է փլուզման վտանգը։

Ֆլեգրեյան դաշտերը մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր մակերեսով հսկա իջվածք է, որի վրա գտնվում են 24 հրաբխային խառնարաններ։ Այդ տարածքը խիտ կառուցապատված է բնակելի թաղամասերով և համարվում է Եվրոպայի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը։ Ցանկացած խոշոր կատակլիզմ այստեղ կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31