Հայհիդրոմետի կանխատեսումները. ինչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում
Ըստ Հայհիդրոմետի տվյալների՝ այս տարվա օգոստոսին թե՛ օդի ջերմաստիճանը և թե՛ տեղումների քանակը լինելու են կլիմայական նորմայի սահմաններում:
«Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում արտառոց շոգեր կամ անսպասելի ցրտեր չեն կանխատեսվում:
Մասնագետների փոխանցմամբ՝ մեզ սպասվում է մեր տարածաշրջանի կլիմայական պայմաններին բնորոշ, հավասարակշռված օգոստոս»,- հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։

