ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներին
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի այդ օբյեկտներն օգտագործվել են տարբեր նշանակության հրթիռային զենքի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոտեղորոշիչ կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման և առաքման համար:
Հարվածը հասցվել է բարձր ճշգրտության զենքով և հեռահար հարվածային դրոններով Կրամատորսկի (տեսանյութ), Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի շրջաններում և Զապորոժիեի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում։
Ուկրաինական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Պոլտավայից, որտեղ ՌԴ զինվորականները հարված են հասցրել փոստային տերմինալին, որը լոգիստիկա է ապահովում Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունում նաև ճշտել են, որ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 274 ուկրաինական անօդաչու է խոցել ռուսական շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա:

