
Անկում 10 կմ բարձրությունից. վախճանվել է լեգենդար Վեսնա Վուլովիչը

Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թվականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարավսլավյան ավիաուղիների ինքնաթիռի ահաբեկչության միակ վերապրողն էր: Այն ժամանակ Վուլովիչը ընկել էր 10 կմ բարձրությունից և ողջ մնացել:
Բորտուղեկցորդուհին ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ, նրա մարմնի ստորին հատվածը կաթվածահար էր եղել, մի քանի օր նա գտնվել էր կոմայում, և արդյունքում նրան հաջողվել էր ամբողջովին վերականգնվել: 1985 թվականին Վուլովիչն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ռեկորդային բարձրությունից առանց պարաշյուտի ազատ անկման արդյունքում ողջ մնացած:
Ինչպես տեղեկացնում է Večernje novosti պարբերականը, 67ամյա կինը մահացած է հայտնաբերվել սեփական տան բաղնիքում` դեկտեմբերի 23ին: Մահվան պատճառը չի նշվում, սակայն պարբերականը մատնանշում է, որ Վուլովիչն ունեցել է
առողջական խնդիրներ