Բաժիններ՝

Լատվիան հայտարարել է Բելառուսի հետ սահմանի փակման մասին «տեխնիկական պատճառներով»

Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հայտնել է, որ լատվիա-բելառուսական սահմանը ժամանակավորապես փակվել է «տեխնիկական պատճառներով», հաղորդում է LSM։

«Տեխնիկական պատճառներով Լատվիայի և Բելառուսի սահմանը փակ է։ Խնդրում ենք նրանց, ովքեր դեռ չեն վերադարձել Լատվիա, օգտվել այլ երթուղիներից», — գրել է նախարարը սոցիալական ցանցերում՝ չնշելով հավելյալ մանրամասներ։

Ավելի ուշ Լատվիայի պետական սահմանապահ ծառայությունում պարզաբանել են, որ Պատերնիեկի սահմանային անցակետում խափանումներ են առաջացել տեղեկատվական համակարգերի աշխատանքում, ինչի պատճառով սահմանային վերահսկողության իրականացումը ժամանակավորապես անհնար է։ Անսարքության պատճառներն ու դրա վերացման ժամկետները առայժմ անհայտ են։

Միևնույն ժամանակ, կիբեռմիջադեպերի կանխարգելման հարցերով լատվիական գերատեսչությունը Cert.lv–ին հայտնել է, որ առկա տեղեկությունները չեն վկայում սահմանային անցակետի տեղեկատվական համակարգերին արտաքին միջամտության կամ կիբերհարձակման մասին։

Ավելի վաղ Դոմբրավան կոչ էր արել Լատվիայի բնակիչներին հրաժարվել Բելառուս մեկնելուց և հնարավորության դեպքում վերադառնալ երկիր։ Նրա խոսքով՝ «հիբրիդային միգրացիոն պատերազմի» ֆոնին, որը, Լատվիայի իշխանությունների գնահատմամբ, վարում է Բելառուսը, սահմանի անվտանգ հատումը կարող է դժվարանալ։

Լատվիայի ՆԳՆ տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը լատվիացի սահմանապահները կանխել են երրորդ երկրների քաղաքացիների կողմից Բելառուսի հետ սահմանի ապօրինի հատման 49 620 փորձ։ Սահմանի պահպանության համար, բացի Պետական սահմանապահ ծառայությունից, ներգրավված են Լատվիայի զինված ուժերն ու ոստիկանությունը, իսկ աջակցություն են ցուցաբերում նաև Լիտվայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանապահ ծառայությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31