Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ նոր հարձակման դեպքում
Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումները Իրանի ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր նոր հարվածների մասին «խելագարություն» են, գրում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն պատրաստել է պատասխան գործողությունների լայնածավալ ծրագիր։
«Մենք ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունները Իրանի ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հնարավոր հարվածների մասին համարում ենք խելագարության դրսևորում։ Մենք պատրաստել ենք լայնածավալ պատասխան ծրագիր, որը ներառում է հարվածներ սիոնիստական ռեժիմի կենսական նշանակության ենթակառուցվածքներին և տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ օբյեկտներին։ Մենք պատրաստ ենք դրան», — Tasnim գործակալությանը հայտարարել է աղբյուրը։
Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերն արդեն ցուցադրել են թե՛ իրենց հնարավորությունները, թե՛ նման գործողությունների պատրաստակամությունը։
«Իրանի զինված ուժերը՝ ինչպես 40-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ վերջին շաբաթներին, ցույց են տվել, որ ունեն նման գործողությունների համար և՛ հնարավորություններ, և՛ վճռականություն», — ընդգծել է Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչը։

