Սան Դիեգոյում կործանվել է F-35B կործանիչ․ օդաչուն փրկվել է
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում՝ Ծովային հետևակի կորպուսի «Միրամար» ավիաբազայում, կործանվել է հինգերորդ սերնդի F-35B կործանիչ, հայտնում է Fox News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 10:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20:00)։ Կործանիչի անկման հետևանքով մեծ տարածքում չոր խոտ է բռնկվել։
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ներկայացուցիչները միջադեպը դասակարգել են որպես «A դասի ավիացիոն պատահար՝ F-35B ինքնաթիռի մասնակցությամբ «Միրամար» ավիաբազայի շրջանում»։
Նշվում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտացվել և հայտնաբերվել է։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

