Իտալիան կասեցրել է Շենգենյան համաձայնագրի գործողությունն Իսպանիայի հետ

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է փակել երկրի ծովային և օդային սահմաններն Իսպանիայի հետ՝ ժամանակավորապես կասեցնելով երկու երկրների միջև ազատ տեղաշարժի մասին Շենգենյան համաձայնագրի գործողությունը, հայտնում է Euronews-ը։

Այդ որոշման մասին հինգշաբթի երեկոյան արդեն հայտարարել էին վարչապետ Մելոնին և փոխվարչապետներ Տայանին ու Սալվինին՝ իսպանական հյուսիսաֆրիկյան Սեուտա անկլավ հազարավոր ներգաթյալների ժամանումից հետո։

Որոշումը պաշտոնապես հաստատվել է ուրբաթ՝ Ներքին գործերի նախարարության նիստում, որը նախագահում էր ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին՝ միգրացիայի և սահմանների անվտանգության վերլուծության կոմիտեի գնահատականների հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31