Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ռազմական սպառնալիքի մասին հայտարարություններն անվանել է միֆ ու անիրական, ինչպես նաև հավաստիացրել, որ Ռուսաստանը չի պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ժամանակահատվածում այն կլուծարվի, հետեւաբար, կլուծարվեն նաեւ աշխատատեղերը»:
Վալենտինա Սալթանեն ընդգծում է, որ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է օգտագործել ներկա առաջընթացը եւ շարունակել բարեփոխումները. «Կոչ ենք անում շարունակել առաջընթացը: Կարեւոր է միշտ պահպանել բարձր սանդղակը եւ առաջ ընթանալ՝ դեպի Նոր Զելանդիայի եւ Սինգապուրի ոսկե չափանիշը»:
Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող էլեկտրակայանների հզորությունները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են ածխային էլեկտրակայանների հզորությունը:
Ադրբեջանի Մասալի շրջանում ջրհեղեղ է տեղի ունեցել:
«Դժբախտաբար, տարիներ անց ԼՂ խնդիրը, առավել հավանական է, որ ռազմական ճանապարհով կլուծվի։ Թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմը բանակցային պրոցեսին մասնակցել են` իրականում պատրաստ չլինելով խոստացած զիջումներին։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են կողմերը համաձայնել այս բանակցային ֆորմատին»։
Վերջին հարցումների արդյունքների համաձայն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Փենսիլվանիայում և Ֆլորիդայում բարձր վարկանիշ ունի:
Եվրասիական տնտեսական միության երկրները և Իսրայելը մինչ տարեվերջ կանցկացնեն ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների առաջին փուլը:
«Այս մասին ես խոսում էի նույնիսկ ապրիլյան պատերազմից առաջ, քանի որ կանխատեսում էի նման հնարավորություն։ Այսօր` ևս, քանի որ բանակցություններում ոչինչ չի փոխվել, կողմերը չեն հանդիպում, երբ չեն ցանկանում, և հանդիպում են, երբ ցանկանում են և, երբ չկա փոխզիջումների գնալու հարց բանակցություններում»:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ռազմական պատասխան, իսկ այն բավարար չէ ծայրահեղականներին հաղթելու համար:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել:
Ռուսաստանը չի կարող ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես ցանկանում եմ մի հարց տալ: Մի՞թե ինչ-որ մեկը լուրջ մտածում է, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ ազդել ամերիկացի ժողովրդի ընտրության վրա: Ի՞նչ է՝ Ամերիկան բանանային պետությո՞ւն է: Ամերիկան մեծ տերություն է: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ ինձ օգնեք»,- ասել է ՌԴ նախագահը:
Ամերիկացի զինվորականներն աշխատում են արհեստական ինտելեկտով զենքի ստեղծման վրա, գրում է The New York Times-ը։
Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 31-ից սկսելու է իրականացնել Երևան-Բրյուսել ավիաչվերթը: Սկզբնական շրջանում շաբաթական կիրականացվի մեկ չվերթ, իսկ հուլիս-օգոստոսից կավելանա երկրորդ չվերթը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ հայաստանյան ուղևորները կկարողանան այս ավիաչվերթի միջոցով ուղևորվել ոչ միայն Բրյուսել, այլ նաև Եվրոպայի այլ քաղաքներ:
«ԵՄ-ն պետք է հետևի իր հայաստանյան ներդրումներին»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի վերջին հայտարարություններին։
Կենդանիների բնաջնջվելու պատճառ է դառնում շրջակա միջավայրի աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, որսը, ինչպես նաեւ մարդու կողմից տվյալ տեղանքին ոչ բնորոշ բույսերի ու կենդանիների ներմուծումը միջավայր: Զեկույցի համաձայն, առավել մեծ կորուստներ են ունեցել այն կենդանիները, որոնք ապրում են լճերում, գետերում եւ ճահիճներում:
Հնագետներից Ֆրեդրիկ Հիեբերթի խոսքով՝ մարմարը ծածկել է գերեզմանը, որի տակ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր և երկար գիտական ուսումնասիրություն է պահանջում պարզելը, թե որն է այն իսկական քարը, որի վրա, ավանդույթի համաձայն, դրվել է Հիսուսի մարմինը։
Բելառուսի ԱԳՆ-ի տրամադրության տակ է հայտնվել «Բելավիա» ավիաընկերության՝ Կիև-Մինսկ չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմի բանակցությունների գաղտնազերծումը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո աճի ավելի արագ տեմպեր է գրանցել, քան սպասվում էր, հայտնում է BBC-ն։
«Օրենքով գողերը» սկսել են բաժանել սպանված «հանցագործ հեղինակություն» Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) ժառանգությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դարձյալ հայտարարում է, որ դաշինքը չի որոնում հակամարտություն Ռուսաստանի հետ և չի ցանկանում նոր Սառը պատերազմ, այլ ձգտում է երկխոսության։ Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին նա հայտարարել է նախօրեին՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիայի վարչապետ Ալեն Ժյուպեն նախկինի պես վստահորեն առաջ է անցնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից Հանրապետական կուսակցությունից նախագահի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու պայքարում, վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացրել է Harris Interactive ընկերությունը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի միջամտությունը ամրապնդում է իրենց համերաշխությունը Եվրամիության հետ պատժամիջոցների երկարաձգման հարցում, հայտնում է RIA Novosti-ն։
Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացվել է աստղը, որը նվիրված է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է Deadline-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի բողոքը՝ կապված Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարելիք այցի հետ, հայտարարել է, թե երկրի նախագահը իրավունք ունի այցելել ռուսական ցանկացած շրջան, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի քան 20 ավիաչվերթ է չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններից, ևս 7-ը կիրականացվի հետաձգումով, հայտնում է TASS-ը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեց; ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշված էր գրառման մեջ:
ԱՄՆ-ն առաջին անգամ զերծ է մնացել ՄԱԿ-ի ամենամյա բանաձևի դեմ քվեարկությունից, որը կոչ է անում դադարեցնել Կուբայի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ծննդյան կապակցությամբ շնորհավորել է վերջինիս Twitter-ի իր միկրոբլոգում։