Բաժիններ՝

Անգելա Մերկելը սպասում է Թուրքիայում կայանալիք հանրաքվեի արդյունքներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացի դադարեցման վերաբերյալ հարցին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-­ը:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը կդադարեցվի՞, Անգելա Մերկելը պատասխանել է.

«Պետք է սպասենք սահմանադրական հանրաքվեին և շատ այլ բաների»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, մարտի 23­-ին պատասխանելով Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու գործընթացը կասեցնելու կոչերին, ասել էր, որ Թուրքիայի հետ անդամակցության շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս