Բաժիններ՝

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 30-­ին Բրյուսելում. Der Spiegel

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մարտի 30­-ին: Այդ մասին հայտնել է գերմանական Der Spiegel հրատարակությունը: Նիստի անցկացման վայրը կլինի Բրյուսելը:

«Կրեմլը եւ դաշինքը համաձայնության են եկել, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը պետք է տեղի ունենա մարտի 30­-ին դաշինքի կենտրոնակայանում»,­-ասված է հանդեսի կայքում հրապարակված հոդվածում:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ ՆԱՏՕ-­ն նիստում Մոսկվայից պարզաբանումներ է ակնկալում դաշինքի արեւելյան սահմանների մոտ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների տեղակայման կապակցությամբ:

Հոդվածում նշված է, որ Կալինինգրադում հրթիռային համալիրների տեղակայման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կշարադրի գեներալ­մայոր Սերգեյ Օռլովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031