Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հագեցած և դինամիկ օրակարգը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ գործընկերության ամրապնդման գործում իր անձնական ներդրման համար: Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել է ապահովել այն ամուր հիմքը, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար:

Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին վերջին տարիների սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր նախաձեռնությունների առաջմղման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտահանման դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով տարվող աշխատանքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031