Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով Ղրիմում 2 մարդ է զոհվել, ևս 5–ը վիրավորվել են: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Նա հավաստիացրել է, որ թերակղզու իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը՝ «ոչ ոք միայնակ չի մնա իր դժբախտության հետ»։
Ղրիմի իշխանություններն անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերեն։
Նախօրեին Ղրիմի Հանրապետության ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել էր Կերչում մասնավոր տան վրա ուկրաինական դրոնների հարձակման մասին, որի հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, վիրավորվել էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կերչի փողոցներից մեկին հասցված հարվածի հետևանքով էլ կա 2 վիրավոր:

