
Գերմանիայի հակահետախուզությունը հայտնել է երկրում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին

Գերմանիայի հակահետախուզությունն ունի տեղեկատվություն երկրի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին, հաղորդել է Neue OsnabrՖcker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին։
«Մենք տեղեկություններ ունենեք այստեղ թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին,- ասել Է Մաասենը: Նրա խոսքով՝ կան «թուրք ծագման բնակչության ահաբեկման» փորձեր, որը չի պաշտպանում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:
Հուլիսի 20-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, վարկային եւ ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման պատճառով: Թուրքիայի ԱԳ նախարարությունը հարաբերությունների վերանայման մասին Գաբրիելի հայտարարությունները որակել է անընդունելի եւ երկու երկրների միջեւ ճգնաժամը խորացնող, հաղորդել է ՌԻԱ Նովոսին: