Բաժիններ՝

Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ. Իրաքի փոխնախագահ

Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ, անգամ եթե հանրաքվեն կայանա, այդ տարածքը չի կարող առանձնանալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիքին:

«Թե՛ օրենքի, թե՛ սահմանադրության տեսանկյունից Քուրդիստանը չի կարող դառնալ առանձին պետություն: Քրդերը որոշել են իրենց ճակատագիրը, երբ քվեարկում էին սահմանադրության օգտին և որոշում, որ Իրաքը դաշնային պետություն է: Նրանք իրավունք չունեն ամեն օր ընտրել իրենց ճակատագիրը: Գուցե անկախության հանրաքվեն կայանա, սակայն Քուրդիստանը չի կարող առանձնանալ»,- հայտարարել է ալ-Մալիքին:

Իրաքյան Քուրդիստանն Իրաքի հյուսիսում գտնվող ինքնավարություն է, որի կարգավիճակն ամրագրված է 2005 թվականի սահմանադրության մեջ: Սակայն քրդական իշխանությունները բազմիցս բարձրացրել են անկախության հարցը: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը 2017 թվականի հունիսին հայտարարել է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս