Սեուլը կրկին Փենյանին առաջարկել է բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների գծով
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ: Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:
Սեուլը Փենյանի հետ բանակցությունների գաղափարն առաջադրել է հուլիսի 17-ին: Փանմունջոմ սահմանային կետում որպես այդ կոնսուլտացիաների հնարավոր ժամկետ է դիտվել հուլիսի 21-ը, սակայն հյուսիսկորեական կողմի արձագանքն այդպես էլ չի ստացվել: Նաեւ հարավկորեական կողմը հանդես է եկել այդ նույն վայրում օգոստոսի 1-ին Կարմիր խաչի գծով կոնսուլտացիաներ կազմակերպելու առաջարկությամբ:
Չինաստանի ԱԳ նախարարությունը ողջունել է Հարավային Կորեայի գործողությունները՝ նշելով, որ երկու կողմերի միջեւ հարաբերությունների բարելավումը համապատասխանում է իրենց հիմնարար շահերին, ինչպես նաեւ ավանդ է ներդնում Կորեական թերկաղզու իրադրության բարելվման գործում:
Սելուլի այս քայլին ավելի զուսպ են վերաբերվել Տոկիոյում, որտեղ նշել են, որ այդ գործողությունները չեն հակասում Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների՝ վերջերս կայացած հանդիպմանն ընդունված հայտարարությանը, որտեղ նշված է, որ կողմերը մտադիր են գործադրել բոլոր ջանքերը՝ Կորեական թերակղզին միջուկազերծելու եւ Կյուսիսային Կորեային բանակցությունների վերադարձնելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նույնպես հավանություն է տվել Հարավային Կորեայի առաջարկությանը եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ է արել ընդունելու այն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: