Բաժիններ՝

Կահիրեի սրճարաններից մեում պայթյուն է տեղի ունեցել

Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը: Հուլիսի 21-ին այս մասին հաղորդել է քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչը։

Նրա տվյալներով՝ կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել Կահիրեի հարավի Մաադի արվարձանի Հոսեյն Բասյունիի փողոցի սրճարանում: Հաստատության աշխատողներից, հաճախորդներից կամ պատահական անցորդներից ոչ մեկը չի տուժել:

Պայթյունի հետեւանքով վնաս է հասցվել սրճարանի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների: Պատահարի վայր են ժամանել մի քանի հրշեջ խմբեր, որոնք արագորեն տեղափակել են բռնկման օջախը: Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները: Ավելի վաղ հայտնել էին, որ Կաիրեում հուժկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31