Ամերիկացիների ավելի քան կեսը հավանություն չի տալիս Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը

Ամերիկացիների ավելի քան կեսը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն է վարում ոչ պատշաճ ձեւով:

Այս մասին են վկայում ամերիկյան Fox News հեռուստաալիքի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հուլիսի 19-ին: Ինչպես պարզել են հետազոտողները, հարցվածների 56 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է Մոսկվայի նկատմամբ Վաշինգհոնի ուղեգծից, դրան հավանություն է տվել 33 տոկոսը, մեծավ մասամբ դրանք հանրապետականներ են, որոնք ընտրություններում քվեարկել են Թրամփի օգտին:

Մնացածները չեն կարողացել կամ հարաժարվել են պատասխանել: Ապրիլին հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը հավանություն է տվել հարցման մասնակիցների 40 տոկոսը, հակառակ կարծիքին է եղել 52 տոկոսը: Այն ժամանակ չի պատասխանել 7 տոկոսը: Վերջին տվյալներով՝ Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս հարցման մասնակիցների 41 տոկոսը, դժգոհ Է 52 տոկոսը: Չի կարողացել պատասխանել 6 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս