![](/banners/BeFunky-design.jpg)
Despacito երգն արգելվել է Մալազիայի պետական հեռուստառադիոյի եթերում
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899354.jpg)
Համացանցում ամենաշատ դիտումներ հավաքած Despacito երգն արգելվել է Մալազիայի պետական ռադիոյի և հեռուստատեսության եթերում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:
Մալազիայի հաղորդակցության նախարարի խոսքով՝ արգելման պատճառ են հանդիսացել բնակչության բողոքները՝ կապված երգի անպարկեշտ տեքստի հետ:
Պուերտորիկացիներ Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի երգը դարձել է համացանցի ամենաշատ լսվողը. նրա դիտումների թիվն արդեն 4,6 միլիարդից ավելին է: