ՄԱԿ-ը կոչ է արել շտապ օգնություն ցույց տալու ԿԺԴՀ-ին սաստիկ երաշտի պատճառով
ԿԺԴՀ-ում երկարատեւ երաշտը, որն ամենասաստիկն է 2001 թվականից ի վեր, լուջ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը, եւ երկրին շտապ օգնություն է պահանջվում միջազգային հանրակցության կողմից: Այս մասին ասված է Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ)՝ հուլիսի 20-ին հրապարակված զեկույցում, որը պատրաստվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հետ համատեղ:
Նրանց գնահատումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի գլխավոր մատակարաներ հանդիսացող շրջաններում տեղումների մակարդակը ցածր է եղել 2001 թվականի ցուցանիշից, երբ հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը կրճատվել էր մինչեւ երկու միլիոն տոննա աննախադեպ մակարդակ: ՖԱՕ-ի եւ ԵՀ-ի տվյալներով՝ տուժել են հիմնական մշակաբույսերը, այդ թվում բրինձը, եգիպտացորենը, կատոֆիլը եւ սոյան:
Այս տարվա առաջին բերքն անցյալ տարվա մակարդակից ցածր է եղել 30 տոկոսով, իսկ դրա հետեւանքով առաջացած պարենի պակասը հանգեցրել է այն բանին, որ բնակչության մեծ մասը սովի է մատնվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: