Բաժիններ՝

Լեհաստանում զանգվածային բողոքներ են տեղի ունեցել Սեյմի կողմից դատական բարեփոխման պլաններին հավանություն տալու դեմ

Մի քանի տասնյակ հազար մարդ է հուլիսի լույս 21-ի գիշերը մասնակցել բողոքի տարերային ցույցերին եւ հանրահավաքներին՝ դատական համակարգի վիճելի բարեվոխմանը հավանություն տալու՝ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների որոշման դեմ։

«Վարշավայում նախագահական պալատի մոտ է հավաքվել շուրջ 50 հազար մարդ»,- ասված է մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաեւ Լեհաստանի մյուս խոշոր քաղաքներում՝ Կրակովում, Գդանսկում, Լոձում, Վրոցլավում եւ Շցեցինում: Ցուցարարները տանում էին պլակատներ, որոնց վրա գրված էր «Կտապալնե՛ք դիկտատուրան»: Անկարգությունների եւ ոստիկանության հետ ընդհարումների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Հուլիսի 20-ին Սեյմի պատգամավորները հավանություն են տվել «Օրենք եւ արդարություն» աջ ազգայնական կուսակցության կառավարության առաջարկած դատական բարենորոգության պլանին, որն, ընդդիմության կարծիքով՝ դատավորներին զրկում է անկախությունից եւ նրանց դնում քաղաքական գործիչների վերահսկողության տակ: Հուլիսի 21-ին օրինագիծը կքննարկվի Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում: Եթե սենատորները հավանություն տան փաստաթղթին, այն կուղարկվի նախագահի ստորագրմանը, ինչից հետո ձեռք կբերի օրենքի ուժ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս