Linkin Park-ի վոկալիստը ինքնասպանություն է գործել
Չեսթեր Բեննինգթոնին գտել են իր տանը կախված:
Ամերիկյան Linkin Park ռոք-խմբի մենակատար Չեսթեր Բեննինգթոնը ինքնասպանություն է գործել, հաղորդում է TMZ-ը: Ըստ ոստիկանության տվյալների, երգչին հայտնաբերել են Լոս Անջելեսի իր տանը կախված:
Չեսթերն ամուսնացած է եղել երկու անգամ և ունի 6 երեխա:
Երգիչը երկար տարիներ պայքարել է թմրամոլության և հարբեցողության դեմ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցանկանում է ինքնասպանություն գործել, քանի որ մանկության տարիներին նրան դաժան ծեծի էին ենթարկում:
Բեննինգթոնը 41 տարեկան էր: