2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ով հիվանդների մահացությունը գրեթե կիսով չափ կրճատվել է. ՄԱԿ
Վերջին տասնամյակում համաշխարհային հանարկցությունը դրական առաջընթացի է հասել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի բնագավառում, ասված է մարդու իմունային անբավարության վիրուսի (ՄԻԱՎ)/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ)՝ հուլիսի 19-ին հրապարակված զեկույցում։
«2016 թվականին ՄԻԱՎ-ով ապրող 36,7 միլիոն մարդուց 19,5 միլիոնը բուժման հնարավորություն ուներ, իսկ ՁԻԱՀ-ի հետ կապված մահացությունը 2005 թվականի 1,9 միլիոնից 2016 թվականին նվազել է մինչեւ 1 միլիոն»,- ասված է փաստաթղթում:
Հիվանդության դեմ պայքարի բնագավառում ամենամեծ հաջողությունները ձեռք են բերվել Աֆրիկայի հարավում: Այդ տարածաշրջանին է բաժին ընկնում, հիշեցնում են զեկույցի հեղինակները, մոլորակի այն բոլոր մարդկանց ավելի քան կեսը, որոնք ապրում են ՄԻԱՎ-ով: 2010 թվականից տարածաշրջանում մահացությունը նվազել է 42 տոկոսով, իսկ վարակման նոր դեպքերի թիվը՝ 29 տոկոսով:
Զեկույցում հիմնական ուշադրությունը նվիրված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրին, որն ստացել է «90-90-90» անվանումը: Ծրագրի անվանման մեջ թվերն այն ցուցանիշներն են որոնց պլանավորվում է հասնել. ՄԻԱՎ-ով ապրողների 90 տոկոսը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, այն մարդկանց 90 տոկոսը, ում մոտ ախտորոշված է վարակը, կստանա հակառետրովիրուսային բուժում, այդ բուժումն անցած մարդկանց 90 տոկոսի մոտ կդիտվի վարակի ճնշում:
2016 թվականի դրությամբ իր կարգավճակի մասին իմացել է ՄԻԱՎ-ով ապրողաների 70 տոկոսը, անհրաժեշտ բուժում է ստացել 77 տոկոսը, իսկ վարակի ճնշման հաջողվել է հասնել 82 տոկոսի դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: