Բաժիններ՝

ԱՄՆ-ը տուրիստական ֆիրմաներին ծանուցել է ԿԺԴՀ ուղևորությունների արգելքի մասին

Young Pioneer Tours տուրիստական ընկերությունը հաղորդել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ ուղեւորությունների արգելք սահմանելու մասին, հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։

«Մեզ ծանուցել են, որ ԱՄՆ-ի կառավարությունն այլեւս իր քաղաքացիներին չի թույլատրի ուղեւորություններ իրականացնել ԿԺԴՀ (Հյուսիսային Կորեա): Սպասվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան հուլիսի 27-ից հետո 30 օր անց: 30 օր անց ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացու անձնագիրը, որը կմեկնի Հյուսիսային Կորեա, անվավեր կդարձվի»,- ասված է հայտարարության մեջ:

Reuters գործակալության տվյալներով՝ եւս մեկ տուրիստական ընկերություն՝ Koryo Tours-ը, որն ուղեւորություններ է կազմակերպում ԿԺԴՀ, նույնպես ծանուցել է ԱՄՆ-ի նոր արգելքի մասին:

Արգելքի գործողության ժամկետի մասին չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս