Բաժիններ՝

Թրամփը ֆինանսիստ Սքարամուչիին կնշանակի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն. WSJ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ամերիկացի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին հաղորդակցումների տնօրեն կնշանակի Սպիտակ տան աշխատակազմում: Հուլսի 20-ին այս մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Ըստ Սպիտակ տան աղբյուրների՝ այս որոշման մասին կհայտարարվի հուլիսի 21-ին: Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցումների տնօրենը ղեկավարում է Միացյալ Նահանգների վարչակազմի ամբողջ հանրային տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը:

Մինչեւ ընթացիկ տարվա մայիսն այդ պաշտոնն զբաղեցնում էր Մայքլ Դուբքեն, որն ավելի վաղ գլխավորում էր Crossroads Media ընկերությունը, որը խորհրդավտության եւ քաղաքական գովազդի բնագավառում ծառայություններ էր մատուցում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին:

Մինչեւ Դուբքեն հիշյալ պաշտոնում աշխատել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

Սքարամուչին 2016 թվականի ամռանը մտել է Թրամփի շտաբը եւ նրան օգնել միջոցներ ներգրավելու նրա նախընտրական արշավի կարիքների համար: Մինչ այդ ֆինանսիստն աջակցություն է ցույց տվել նախագահական աթոռին հավակնող այլ հանրապետականների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս