Աֆղան զինվորականները մեկ օրում 98 զինյալներ են ոչնչացրել
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրն ամբողջ երկրում իրականացված գործողության ընթացքում 98 զինյալներ են ոչնչացրել, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով պշտպանության նախարարությունը։
«Վերջին 24 ժամում Աֆղանստանի անվտանգության ուժերը իրականացրել են ահաբեկիչներից եւ խաղաղության եւ կայունության հակառակորդներից որոշ շրջանների մաքրման հակաահաբեկչական գործողություններ, սպանվել է 98 զիվնած գրոհային, 36-ը վիրավորվել է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ոչնչացված զինյալների թվում են «Թալիբան» եւ «Իսլամական պետություն» խմբավորումների անդամներ: Զինվորականները նաեւ առգրավել են թեթեւ եւ ծանր սպառազինության պաշարները: Կառավարական ուժերի կողմից կորուստների մասին տվյալներ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: