Մաքքեյնը խոստացել է շուտով վերադառնալ Կոնգրես
Արիզոնայից հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, թե իր մոտ ախտորոշվել է գլխի քաղցկեղ:
«Ես շատ շնորհակալ եմ այդքան առատաձեռն աջակցության համար: Ի դժբախտություն կոնգրեսում իմ մրցակիցների՝ ես շուտով կվերադառնամ. այնպես որ եղեք աչալուրջ»,- գրել է Մաքքեյնը:
Հիվանդության մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել է հուլիսի 20-ի գիշերը՝ քաղաքական գործչի բժիկների կողմից:
Գլխի քաղցկեղը հայտնաբերվել է սենատորի աչքի վիրահատության ժամանակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր աջակցությունն է հայտնել Մաքքեյնին: