Բաժիններ՝

ԵՀ-ն Լեհաստանին, Հունգարիային և Չեխիային դատի տվեց միգրանտներ ընդունելուց հրաժարվելու համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Լեհաստանին, Հունգարիային եւ Չեխիային դատի է տվել միգրանտների ընդունման՝ Եվրամիության (ԵՄ) հետ համաձայնեցված ազգային բաժնեմասերի չկատարման համար: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը:

«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Լեհաստանի, Հունգարիայի եւ Չեխիայի դեմ հայց հարուցել Եվրոպայի արդարադատության դատարանում՝ միգրացիայի վերաբերյալ իրենց պարտավորությունները չկատարելու համար»,- հայտարարել է նա:

«Նայենք ճշմարտության երեսին, այս որոշումն անակնկալ չդարձավ այդ պետությունների համար: Եվրահանձնաժողովը շատ ամիսներ է կորցրել՝ ձգտելով նրանցից հասնելու այդ պարտավորությունների կատարման»,- ընդգծել է Տիմերմանսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031