Բաժիններ՝

«Թրամփը Երուսաղեմի մասին որոշումից հետո պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա այցից». Լոնդոնի քաղաքագլուխ

Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը հայտարարել է Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել այդ քաղաք, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից։

«Ես այդ կապակցությամբ բավականին հստակ եմ արտահայտվել. նրա համար ավելի լավ կլինի պետական այց չպլանավորել»,-ասել է Խանը Geo TV պակիստանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քաղաքական գործչի խոսքով՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը «լուրջ անհանգստություն է առաջացնում», քանի որ ԱՄՆ-ի ղեկավարը «չի հասկանում այն վիրավորանքը, որը հասցնում է» արաբական աշխարհին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թրամփի որոշման դեմ բողոքը պետք է խաղաղ բնույթ կրի եւ բռնության պոռթկումներ չհրահրի մերձավորարեւելյան տարածաշրջանում: «Ասում են, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան ամենալավ ընկերներն են: Ուստի ես ԱՄՆ-ին ասում եմ. «Այո՛, դու առաջվա պես իմ լավագույն ընկերն ես, բայց դու պետք է փոխես քո դիրքորոշումը Երուսաղեմի հարցում»,-հավելել է Լոնդոնի քաղաքագլուխը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս