Կալիֆոռնիայում շուրջ 200 հազար մարդ են տարհանել անտառային հրդեհների պատճառով
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 200 հազար մարդու հաձնարարված է տարհանվել, ավերվել է 184 շինություն: Այդ մասին հայտնել է USA Today թերթը:
Հրդեհի ամենախոշոր օջախը գտնվում է Վենտուրա օկրուգում, այստեղ այրվում է առնվազն 90 հազար ակր (36,4 հազար հեկտար), ոչնչացված է 150 շինություն: Կրակը մարելու համար գործի են դրվել ավելի քան 1,8 հազար հրշեջներ, հայտնել է նահանգի հրշեջ ծառայությունը:
Հրդեհները մոլեգնում են նաեւ Լոս Անջելեսում, որտեղ կրակն ընդգրկել է շուրջ 13 հազար ակր (5,2 հազար հեկտար) եւ ավերել ավելի քան 30 շինություն, Սանտա-Քլարիտայում եւ Սան-Բեռնարդինոյում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել Վենտուրա օկրուգում:
Southern California Edison էլեկտրամատակարարող ընկերությունը հայտարարել է, որ տարածաշրջանում առանց լույսի են մնացել ավելի քան 250 հազար սպառողներ՝ 180 հազարը՝ Վենտուրա օկրուգում եւ 83 հազարը՝ Սանտա-Բարբարա օկրուգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: