Բաժիններ՝

Չինացի գեղանկարիչ Ցի Բայշիի բնանկարների հավաքածուն Պեկինում վաճառվել է ռեկորդային 141 մլն դոլարով

Առավել հայտնի դինացի գեղանկարիչներից մեկի՝ Ցի Բայշիի (1864-1957 թթ.) 12 բնանկարներից բաղկացած հավաքածուն Չինաստանի մայրաքաղաքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 931,5 մլն յուանով (մոտավորապես 140,8 մլն դոլար):

Ինչպես դեկտեմբերի 18-ին հայտնել է China Daily թերթը, այդ գործարքը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել չինական արվեստի գործերի վաճառքում: Լոտի նախնական գինը կազմում էր 450 մլն յուան (շուրջ 68 մլն դոլար), սակայն ավելի ուշ այն աճել է մինչեւ 810 մլն յուան (մոտավորապես 122,4 մլն դոլար) եւ, հաշվի առնելով 15 տոկոս միջնորդավճարը, հասել է ռեկորդային մեծության:

Ցի Բայշին 1925 թվականին 12 գործ է ստեղծել չինական ավանդական բնապատկերներով. այդ ստեղծագործությունների համար ոգեշնչման աղբյուր է դարձել ազգային բնության գեղեցկությունը, որին նա հաղորդակից է դարձել նախորդ տարիներին երկրում կատարած ուղեւորությունների ընթացքում: 1,8-ական մետր երկարությամբ 12 գործերի հավաքածուն նա նվիրել է իր ընկերոջը՝ Չեն Ցզիլինին, որից հետո այդ ստեղծագործությունները հայտնվել են մի քանի մասնավոր հավաքածուներում:

Ժամանակակից չինական գեղանկարչության ամենաթանկ ստեղծագործությունն այժմ համարվում է Ցի Բայշիի «Արծիվը սոճու վրա» եռածալիկ նկարը: Այն 2011 թվականին China Guardian աճուրդների տանը վաճառվել է 65 մլն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս