Բաժիններ՝

Բելգիայում տարեվերջին կփակվի հեռագրությունը

171 տարի առաջ այն հեռագրագծով, որը միացնում է Բրյուսելը եւ Անտվերպենը, ուղարկվել է առաջին էլեկտրոնային ուղերձը: Դեկտեմբերի 29-ին այստեղ կուղարկվի վերջին հեռագիրը, տեղեկացնում է BBC-ին:

«Ինստագրամի» եւ «Սնեփչաթի» դարաշրջանում կարող է տարօրինակ թվալ, որ Բելգիայում մինչ օրս օգտագործվում է XIX դարի այդ տեխնոլոգիան: Մեծ Բրիտանիայում, որտեղ 1830-ական թվականներին արվել է հեռագրի գյուտը, դրանից հրաժարվել են տակավին 1982 թվականին:

ԱՄՆ-ը Բրիտանիայի օրինակին է հետեւել զգալիորեն ավելի ուշ՝ հեռագրային հաղորդագրությունը դադարեցնելով 2006 թվականին: Եվ նույնիսկ Հնդկաստանը, լինելով աշխարհում հեռագրության խոշորագույն օգտատերը, դրանից հրաժարվել է 2013 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031