Բաժիններ՝

Սահակաշվիլին հրաժարվել է ցուցմունքներ տալ և լքել է Գլխավոր դատախազության շենքը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ցուցմունքներ կտա միայն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՈւԱԾ), եւ լքել է Գլխավոր դատախազության շենքը, ուր ավելի վաղ ներկայացել էր հարցաքննության համար։

Դեկտեմբերի 18-ին Սահակաշվիլին ժամանել է Գլխավոր դատախազություն, ուր հարցաքննության էր կանչվել որպես կասկածյալ հանցավոր կազմակերպություններին աջակցելու գործով: Գերատեսչության նախասրահում նա շփվել է լրագրողների հետ: «Յուրի Լուցենկոն (գլխավոր դատախազ) փորձում է գործ սարքել զուտ քաղաքական դրդապատճառներով: Դա նրա ենթակայության տակ չէ…

Եթե այսօր ինձ հարցաքննության կանչեն ՈւԱԾ, ես միանշանակ կգնամ: Իսկ Յուրի Լուցենկոյին հնարավորություն տալ՝ միավորներ վաստակել իր տիրոջ առջեւ եւ նրա ձեռքը համբուրել իմ հաշվին՝ ես չեմ անի»,-հայտարարել է Սահակաշվիլին. նրա ելույթը հեռարձակել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Դրանից հետո Սահակաշվիլին լքել է Գլխավոր դատախազության շենքը եւ մեկնել՝ չասելով, թե ուր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս