
Արքայազն Հարրին հարցազրույց է վերցրել Բարաք Օբամայից

Արքայազն Հարրին հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից BBC-ի ռադիոալիքի Today ծրագրի համար:
Տեսանյութում ԱՄՆ նախկին առաջնորդը հարցրել է, թե արդյո՞ք պետք է, որպեսզի նա խոսի բրիտանական առոգանությամբ: Ինչից հետո քաղաքական գործիչը Հարրիին առաջարկել է փոխվել տեղերով։
Ինչպես հաղորդում է CNN-ը, հարցազրույցը ձայնագրվել է դեռևս սեպտեմբերին, Տորոնտոյում: Սակայն միայն վերջերս հայտնի դարձավ զրույցի մասին: Նշվում է, որ ամբողջական տարբերակը կթողարկվի BBC Radio 4-ի եթերով չորեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին:
Here is a sneak preview of when @BarackObama met Prince Harry for the interview. Listen to the full interview on 27th December on @BBCr4today. pic.twitter.com/p5I1dUdyhx
— Kensington Palace (@KensingtonRoyal) December 17, 2017