Բաժիններ՝

«Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում պատասխան միջոցների շրջափուլն ավարտվել է». Հանթսման

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կարծիք է հայտնել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում պատասխան միջոցների շրջափուլն ավարտվել է: Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի ու Կանադայի ինստիտուտի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստում, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ մենք հասել ենք կայունության կետին, եւ որ փոխադարձ միջոցների շրջափուլն ավարտվել է»,-ասել է նա:

Դեսպանի կարծիքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները լրջորեն լարված են, բայց դրա հաղթահարման հույս կա:

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկկողմ հարաբերությունների ամենաբարդ շրջաններից մեկն են ապրում, բայց ես վստահ եմ, որ բոլոր ներկա գտնվողները պատրաստ են ամեն ինչ անել դրանց բարելավման համար, եւ դա հնարավոր կդառնա»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031