Բաժիններ՝

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը Հոնդուրասում վերընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հանդես է եկել Հուդուրասում կրկնական ընտրությունների անցկացման օգտին: Համապատասխան հայտրարությունը դեկտեմբերի 17-ին զետեղված է կազմակերպության կայքում։

«Հաղթողին որոշելու անհնարինության պատճառով միակ ընդունելի տարբերակը, որպեսզի հաղթողը դառնա Հոնդուրասի ժողովուրդը, մնում է նոր ըտրությունների անցկացումը՝ օրենքի լիակատար հարգումով հանդերձ»,- ասված է փաստաթղթում:

Ալմագրոն հավելել է, որ սոսկ իրադարձությունների նման զարգացումը խաղաղություն կապահովի երկրում: ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հատուկ ներկայացուցիչներ է նշանակել նոր ընտրությունների անցկացման գործում միջնորդության համար. նրանք են՝ Բոլիվիայի նախկին նախագահ Խորխե Կիրոգան եւ Գվատեմալայի նախկին ղեկավար Ալվարո Կոլոմը: Դեկտեմբերի 17-ին ավելի վաղ Հոնդուրասի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային անկարգությունների ֆոնին ձայների երեքշաբաթյա հաշվումից հետո հայտարարել է նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի վերընտրվելու մասին:

Ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 26-ին, բայց արդյունքները հայտարարվել են սոսկ դեկտեմբերի 17-ին: Ընդդիմությունը կազմակերպվել է զանգվածային բողոքներ, որոնք վերածվել են համատարած անկարգությունների, զոհվել է առնվազն 16 մարդ: Բողոքավորները պահանջել են երկրորդ փուլ կամ ձայների վերահաշվում: Իշխանությունները պարետային ժամ են սահմանել եւ դադարեցրել են քաղաքացիների իրավունքների սահմանադրական երաշխիքների գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս