Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Արզգիրսկի շրջանում ավտովթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել: Այս մասին գրում է news.1777.ru-ն:
«Բախվել են դեմ դիմաց ընթացող մեքենաներ: ՎԱԶ 2114-ի վարորդ Հայաստանի քաղաքացին մահացել է տեղում: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաեւ տարբեր վնասվածքներով այնտեղ տեղափոխված ՎԱԶ 2110-ի ուղեւորը, որը Արզգիրի 57-ամյա բնակչուհի էր»,- նշված է ՌԴ ՃՈ տարածած հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով, Հայաստանի 27-ամյա քաղաքացին վնասել էր գլուխը: Պարզվել է, որ նա վարորդական իրավունք է ստացել մեկ տարի առաջ: Արյան նմուշից փորձաքննությունը պարզելու է ալկոհոլի չարաշահման հավանականությունը:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: