Բաժիններ՝

Սեբաստյան Կուրցը դարձավ Ավստրիայի կանցլեր

Դեկտեմերի 18-ին Ավստրիայի կանցլեր է նշանակվել հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Սեբաստյան Կուրցը:

Նոր կոալիցիոն կառավարության երդմնատվության արարողությունը տեղի է ունեցել Հոֆբուրգ կայսերական պալատում: Կուրցը դարձավ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ամենաերիտասարդ ղեկավարը, որը այն գլխավորում էր 2013-ից մինչեւ 2017 թվականը, իսկ այժմ նաեւ՝ ամենաերիտասարդ կանցլերը հանրապետության պատմության մեջ՝ կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելով 31 տարեկանում:

Դեկտեմբերի 15-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը՝ Կուրցի գլխավորությամբ, եւ Աստրիայի ազատության կուսակցությունը՝ Հայնց Քրիստիան Շտրահեի գլխավորությամբ, ավարտել են բանակցությունները կառավարության ձեւավորման շուրջ: Դեկտեմբերի 16-ին կուսակցությունների ղեկավարները հասարակայնությանը ներկայացրել են նախարարական պաշտոնների թեկնածուներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս