Բաժիններ՝

Թրամփը Կուբայի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել՝ նշելով, որ Հավանան «ճիշտ չի վարվում»: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը լրագրողներին հայտարարել է դեկտեմբերի 17-ին Սպիտակ տուն գնալու ճանապարհին: Նախագահի խոսքը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։

«Հուսով եմ, որ Կուբայի հետ ամեն ինչ կնորմալանա, բայց այժմ նրանք ճիշտ չեն վարվում… Մենք պետք է կոշտ դիրքորոշում բռնենք Կուբայի նկատմամբ»,- նշել է Թրամփը: «Կուբացիները ցնցող մարդիկ են: Նրանք վճռականորեն պաշտպանում են ինձ»,- եզրափակել է նա: Ամերիկա-կուբայական հարաբերությունները վատացել են այս տարվա հունվարին Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո:

Հունիսին նա հայտարարել է իր նախորդի առանձին որոշումներ չեղյալ հայտարարելու մասին, որոնք վերաբերում էին Հավանայի հետ հարաբերությունների նորմալացմանը: Մասնավորապես, Միացյալ Նահանգների վարչակազմը որոշել է ԱՄՆ-ի քաղաքացիների համար խստացնել կարիբյան երկիր ուղեւորությունների կանոնները եւ սահմանել է այն ընկերությունների հետ գործարարություն վարելու արգելք, որոնք վերահսկվում են կուբացի զինվորականների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս