Բաժիններ՝

Թրամփի դստեր և նրա ամուսնու դեմ հայց է հարուցվել եկամուտների հայտարարագրերում բացթողումների համար

ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփին եւ նրա ամուսին Ջարեդ Քուշներին մեղադրել են եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը կազմելիս իրենց ֆինանսական ակտիվների մասին տեղեկատվության մի մասի ապօրինի պարտակման մեջ:

Ինչպես դեկտեմբերի 17-ին հայտնել է Politico թերթը, Վաշինգտոնի օկրուգային դատարանում համապատասխան հայցը հարուցել է փաստաբան Ջեֆրի Լովիթքին։

Հայցադիմումում ընդգծված է, որ Թրամփը եւ Քուշները «չեն նշել այն ակտիվներին վերաբերող տվյալները, որոնք պատկանում են իրենց հետ կապված 30 ներդրումային հիմնադրամներին», պատրվակով, թե այդ տեղեկատվության հայտարարումը կխախտեր «գաղտնիության մասին ավելի վաղ ստորագրած համաձանագիրը»:

Սակայն, ինչպես նշված է հայտում, Պետական կառավարման համակարգում էթիկական նորմաների պահպանման մասին օրենքը «հայտարարագիր լրացնողին թույլ չի տալիս հրաժարվել ակտիվների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից այն հիման վրա, թե դա կխախտի չհրապարակման մասին ավելի վաղ գոյություն ունեցած համաձանությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս