Մահացել է հայտնի սաքսոֆոնահար Ռալֆ Քառնին
ԱՄՆ-ի Փորթլենդի հիվանդանոցում մահացել է հայտնի սաքսոֆոնահար Ռալֆ Քառնին: Այդ մասին Pitchfork պորտալին հայտնել է The Black Keys դուետից նրա զարմիկ Պատրիկ Քառնիի ներկայացուցիչը:
«Նա աներեւակայելի տաղանդավոր երաժիշտ էր, շատ հոգատար եւ ուրախ մարդ: Նրան շատերը կկարոտեն: Նա ոգեշնչում էր ինձ. առանց նրա ես երբեք չէի ունկնդրի այն երաժշտությունը, որը լսում եմ եւ նույնիսկ չէի մտածի նման ինչ-որ բան նվագել»,-ասված է Պատրիկի հայտարարության մեջ: Քառնին 61 տարեկան էր: Նրա մահվան պատճառները չեն նշվում:
Երաժիշտը համագործակցում էր The Black Keys-ի, Ջիմ Ջարմուշի, երգչուհի St. Vincent-ի (Էննի Քլարքի), Բլեք Ֆրենսիսի եւ Էլվիս Կոստելլոյի հետ: Թոմ Ուեյթսի հետ Քառնին աշխատել է Rain Dogs, Bone Machine եւ Black Rider ալբոմների վրա: Իր զարմիկ Պատրիկի հետ միասին նա երաժշտական թեմա է ձայնագրել «ԲոՋեկ նժույգը» երգիծական մուլտսերիալի համար. այն հնչում է ամեն սերիալի սկզբին: Քառնին նաեւ յոթ անհատական ստուդիական ալբոմ է թողարկել: