Ցանկացած պետություն ձգտում է տարբեր ուղղություններով արտաքին քաղաքականության ձևավորմանը, այդ թվում՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը, սակայն դա չպետք է բացասաբար անդրադառնա այն համագործակցության վրա, որը տվյալ պետությունը ստանձնել է անդամակցության միության մեջ:
Եվրամիության երկրների ղեկավարները թերահավատորեն են տրամադրված միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում:
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Գիլվանովան:
«Ռոսատոմն» ստացել է Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության առաջին թույլատրագիրը՝ սահմանափակ թույլտվությունը:
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը համոզված է, որ վստահության մեխանիզմների ձեւավորմանը կարող են նպաստել բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, սակայն ակնհայտորեն մի կողմը չի կատարում դրանք:
«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) կոալիցիան Ռաքայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու մասին։
Լրագրողուհի Քսենյա Սոբչակը, որը հոկտեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, խոստովանել է, որ ինքը քաղաքական ծրագիր չունի։
Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները չպետք է հիշեցնեն Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին վշտալի պատմությունը, երկու կազմակերպություններն ի զորու են գտնել մերձեցման եւ երկխոսության ուղին:
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Եվրոպան հետեւություններ կանի Ադրբեջանի շուրջ վերջերս ձեւավորված կոռուպցիոն սկանդալից, սակայն չի շտապի հարաբերությունները խզել այդ երկրի հետ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհներից վնասը կազմել է 1,045 մլրդ դոլար:
Քիրկուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների եւ իրաքցի ուժայինների միջեւ, ինչի մասին հայտնել է Rudaw տեղական հեռուստաալիքը։
Southwest Airlines ամերիկյան ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել միայն կանանցից բաղկացած անձնակազմով:
Կիեւը չի ուկրաինացնելու հունգարական դպրոցները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի կրթության նախարար Լիլյա Գրինեւիչը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է իր պաշտոնում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն խնդրել պաշտոնաթող լինել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հոկտեմբերի 19-ի երեկոյան բանաձեւ է ընդունել մոտավորապես 4 տրլն դոլարի չափով 2018 ֆինանսական տարվա համերկրային բյուջեի մասին:
«Ռոսնեֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին:
Եվրամիությունում թվային տնտեսության զարգացումը եւ դրա առավելությունների օգտագործումը կպահանջի թվային տեխնոլոգիաների անցման հետ կապված խնդիրների հավաքական լուծում եւ կարգավորման համակարգերի վերանայում:
Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել է դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:
Վաշինգտոնին հարկավոր է պատրաստ լինել այն բանին, որ Հյուսիսային Կորեան շուտով կարող է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին:
Չինաստանի Հուբեյի նահանգում փակել են «Սա Աֆրիկան է» ցուցահանդեսը, որտեղ սեւամորթների լուսանկարները համեմատել են կապիկների պատկերների հետ: Այդ մասին հայտնել է RT-ն:
Նախկին պարուհին բարձրակրունկով մարաթոնը հաղթահարել է 7 ժամ 28 րոպեում եւ հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում:
«Մինսկի խումբն այլևս չի պահպանում, զսպում կամ կառավարում ինչ-որ բան: Այդ կոլեկտիվը նույնիսկ չարձագանքեց ապրիլյան պատերազմի արդյունքներին, թեև պարտավոր էր դա անել: Ղարաբաղում պատերազմը զսպում է միայն երկու գործոն»:
«Մեզ մոտ աﬔն ինչ հնարավոր է»:
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ կառուցողական երկխոսության, Ռուսաստանին սահմաններին պետք չեն հակամարտություններ:
«Ես հավատում եմ, որ այն, ինչը հնարավոր է եղել երկրագնդի ցանկացած տեղում, հնարավոր է Հարավային Կովկասում ևս»,- ասում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին:
Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Սիրիայում ահաբեկիչները մոտ ժամանակներս կպարտվեն: Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը: «Կան բոլոր հիմքերը կարծելու, ես այսպես կասեմ, զգուշորեն, որ այնտեղ ահաբեկիչներին ﬔնք մոտ ժամանակներս կոչնչացնենք վերջնականապես»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» ﬕջազգային քննարկուﬓերի ակումբի պլենար նիստի ընթացքում:
ՌԴ Ուլյանովի մարզում ձերբակալել են կնոջ, ով ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակցուհի և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր։
«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:
Խոշորագույն ինտերնետ-ընկերությունների, այդ թվում՝ Google-ի, Microsoft-ի, Facebook-ի եւ Twitter-ի ներկայացուցիչներն այս շաբաթ G7-ի երկրների ներքին գործերի նախարարների հետ քննարկելու են Ցանցում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջոցառումները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Եվրամիությունը հանձնառու է այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել իրանական միջուկային ծրագրի շուրջ: