![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովը և Զարիֆը քննարկել են Սոչիի կոնգրեսի արդյունքները և Կասպիական գագաթնաժողովը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/921621.jpg)
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սոչիում անցկացված Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների իրականացումը եւ Ղազախստանում կայանալիք 5-րդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստումը:
Այդ մասին փետրվարի 6-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ՝ շեշտը դնելով Սիրիական ազգային երկխոսության Սոչիի կոնգրեսի որոշումների իրականացման եւ ընթացիկ տարում նախատեսված 5-րդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման վրա, որն անցկացվելու է Ղազախստանում»,-տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունում:
Մերձկասպյան երկրները շարունակում են համաձայնեցնել Կասպիականի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի մանրամասները: Այն պլանավորվում է պետությունների ղեկավարներին ներկայացնել հերթական գագաթնաժողովում: