Պուտինը և Ռոուհանին քննարկել են իրանական միջուկային ծրագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի իրականացմանը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հաստատվել է հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի՝ որպես միջազգային կայունությունն ու անվտանգությունը պաշտպանելու ծանրակշիռ գործոնի հետեւողական իրականացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, խոսակցության ընթացքում կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հրատապ հարցերի շուրջ, նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով: