Բաժիններ՝

Մայքլ Փենսը չի բացառել ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը Հարավային Կորեայում

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը չի բացառում, որ Կորեայի Հանրապետություն առաջիկա այցի ընթացքում կարող է շփումներ ունենալ ԿԺԴՀ-ի պաշտոնատարների հետ, սակայն անձամբ ինքը նման հանդիպում անցկացնելու առաջարկություն չի արել:

Այդ մասին Փենսը փետրվարի 5-ին լրագրողներին հայտնել է Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: «Ինչ վեաբաբերում է հյուսիսկորեական պատվիրակության հետ որեւիցե փոխգործակցությանը, ես նման հանդիպում չեմ առաջարկել:

Բայց տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Փենսը կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Բացի այդ, ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի տեղակալն արտասահմանյան այդ ուղեւորության ընթացքում կայցելի Սեուլ եւ Տոկիո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս