«Զինման և պատերազմական դրությունների էսկալացիա կա ամբողջ աշխարհում». Դոմինիկ դը Բյուման

«Զինման և պատերազմական դրությունների էսկալացիա կա ամբողջ աշխարհում». Դոմինիկ դը Բյուման

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պատկերացնում է միայն բանակցային ճանապարհով: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա անթույլատրելի համարեց Ադրբեջանի կողմից սպառազինության կուտակումը:

«Հայաստանը ԵԱՀԿ գործընթացի անդամ է, և հրադադարի պայմանների յուրաքանչյուր զինված խախտում, յուրաքանչյուր նման դեպք պետք է գիտական ձևով արձանագրվի, փաստագրվի, ներկայացվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները կարողանան դրան անդրադառնալ և անհրաժեշտության դեպքում հնարավորինս հակազդել նման գործողություններին: Նման գործընթաց պետք է լինի ոչ միայն Հայաստանի դեպքում: Մենք տեսնում ենք, որ զինման և պատերազմական դրությունների էսկալացիա կա ամբողջ աշխարհում, և նման մեխանիզմները պետք է գործեն, որ կասեցնեն վերադարձը դեպի պատերազմ այս կամ այն վայրում»,- ասաց Դոմինիկ դը Բյումանը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։