Բաժիններ՝

Սինգապուրի ավիասալոնում հարավկորեական ինքնաթիռ է բռնկել

Փետրվարի 6-ին Սինգապուրում Singapore Airshow 2018 միջազգային ավիասալոնի բացման ժամանակ ցուցադրական թռիչքներին նախապատրաստվելիս բռնկել է հարավկորեական ինքնաթիռներից մեկը: Կազմակերպիչների խոսքով՝ օդաչուն թեթեւ վնասվածքներ է ստացել։

T-50 Golden Eagle գերձայնային ուսումնական ռեակտիվ ինքնաթիռը Չանգի օդանավակայանում վերթիռի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից, բախվել է արգելապատնեշին եւ բռնկել:

Նախնական վարկածով՝ պայթել է ինքնաթիռի շասսիի կամերան: Դրանից հետո Չանգիի օդանավակայանի գոտիներից մեկը փակվել է, իսկ ավիասալոնի շրջանակներում բոլոր ցուցադրական թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728