![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է ամերիկացի դերասան Ջոն Մահոնին
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/921576.jpg)
77 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Մահոնին: Այդ մասին հայտնել է Vulture-ը: Արտիստը մահացել էՉիկագոյի հիվանդանոցում՝ շտապ հոսպիտալացումից հետո: Մահվան պատճառը չի ճշտվում: Ջոն Մահոնին իր կարիերան սկսել Է 1977 թվականին թատրոնում, իսկ 1980 թվականից սկսել է նկարահանվել կինոյում:
Նրան առավել մեծ ճանաչում բերեցին «Մի բան ասա» եւ «Նախնադարյան վախ» ֆիլմերում խաղացած դերերը: 2000 թվականին Մահոնին դարձել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր, ինչպես նաեւ երկու անգամ «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների է անվանակարգվել «Ֆրեյզեր»-ում կատարած աշխատանքի համար: 1986 թվականին Tony մրցանակ է ստացել թատերական արվեստում ձեռք բերած նվաճումների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: