Բաժիններ՝

Թայվանի օդուժի սանիտարական ուղղաթիռն ընկել է ծովը. Sina

Թայվանի ռազմաօդային ուժերի UH-60M Black Hawk սանիտարական ուղղաթիռը ծովն է ընկել Լանյույ կղզու շրջանում։ Ինչպես փետրվարի 6-ին հայտնել է Sina լրատվական պորտալը, օդանավում եղած վեց ուղեւորներն ու անձնակազմի անդամներն անհետ կորել են: Պորտալի տվյալներով՝ ուղղաթիռը կղզուց մեկնել էր տեղական ժամանակով ժամը 00:38-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 5-ի ժամը 20:38-ին):

Դրանում եղել են անձնակազմի երեք անդամները, բժիշկ, պացիենտ եւ նրա ընտանիքի անդամը: Երբ ուղղաթիռը կղզուց հեռացել է 100 մետր, նրա նավիգացիոն լույսերը մարել են, նրա հետ կապը կորել է: Տեղի իշխանություններն արդեն որոնողա-փրկարարական գործողությանը ներգրավել են արտակարգ ծառայություններին, ձկնորսանավեր եւ ռազմական ավիացիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս