Մեծ Բրիտանիայում հինգ կճղակներով գառ է ծնվել
Մեծ Բրիտանիայում հինգ կճղակներով գառ է ծնվել: Այդ մասին հայտնել է The Northern Echo-ն: Տարօրինակ կենդանին լույս աշխարհ է եկել երկրի հյուսիսային մասի մի ֆերմայում: Դրա տիրուհին կասկածել է, որ հնգոտանի էակը ողջ կմնա, բայց դրան Hope (Հույս-ծանոթ.) անունն է տվել:
Կաթնասունն ունի երեք լիովին զարգացած առջեւի ոտքեր՝ մեկի վրա ոչ մեծ ելուստով: Ըստ որում Hope-ը, տերերի խոսքով՝ իրեն պահում է սովորական գառան պես եւ ոչ մի անհարմարություն չի զգում:
Ինչպես նշել է հրատարակությունը, կենդանին սկզբնապես բուծվել էր մորթելու համար, սակայն այն բանից հետո, երբ գառը դարձել է երկու ամսական, կինը հրաժարվել է այդ մտքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: